Այվազովսկու կտավը Christie’s-ում վաճառվել է €1 մլն-ով![]() 30 նոյեմբերի 2021 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Christie’s աճուրդի տան ռուսական արվեստի աճուրդում հայտնի հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ճենովյան աշտարակները Սև ծովում» կտավը վաճառվել է 1 միլիոն եվրոյով։ Կտավը մինչ աճուրդը գնահատվել էր 700-900,000 ֆունտ ստերլինգ, սակայն վաճառվել է 862,500 ֆունտ ստերլինգով, որը համարժեք է 1 մլն եվրոյի, գրում է «Իզվեստիան»։ Նկարիչը կտավը ստեղծել է կյանքի վերջին տարիներին։ 1․5 մետր լայնությամբ նկարի վրա պատկերված է Թեոդոսիայում գտնվող ամրոցի առափնյա հատվածի գիշերային տեսարանը։ Ըստ արվեստագիտության թեկնածու Սերգեյ Ուվարովի, անկախ բոլոր ճգնաժամերից, Այվազովսկու գործերի պահանջարկը կայուն պահպանվում է։ Նա նշել է, որ 1 մլն եվրոն ռեկորդ չէ Այվազովսկու կտավների համար, ավելի խոշոր գործերն ավելի մեծ գումարով էլ են վաճառվել։ Այվազովսկին ստեղծել Է մոտ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |