ԱՀ նախարար․ 44-օրյայում արցախցի 11 ոստիկան զոհվել է, 30-ը՝ վիրավորվել![]() 30 նոյեմբերի 2021 - 15:39 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում արցախցի 11 ոստիկան զոհվել է, 30-ը՝ վիրավորվել։ Այդ մասին ասվում է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի ուղերձում, որը նա հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ: Նա նշել է, որ ներքին գործերի համակարգի ծառայողները պատվով են անցել 44-օրյա պատերազմական փորձությունները, իսկ զոհված ոստիկանների ընտանիքներն այսուհետ ևս լինելու են պետության հոգածության ներքո։ «Պատերազմը մեզնից խլեց մեր լավագույն տղաներին՝ թողնելով բազում անավարտ պատմություններ: Խաղաղ բնակչությանը հակառակորդի դիվերսիոն ուժերի գործողություններից պաշտպանելու համար բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայվեցին մարտական հենակետեր: Ոստիկանության ծառայողները կատարեցին իրենց ծառայողական պարտականությունները: Պատերազմից հետո ստեղծված ներկա իրավիճակը մեզ ամեն օր ստիպում է վերանայել մեր անելիքները: Վստահեցնում եմ, որ ոստիկանության ծառայողներն անում են առավելագույնը կառույցն ավելի վստահելի դարձնելու համար, որպեսզի ոստիկանի կերպարը հասարակության շրջանում առաջին հերթին պաշտպանվածության զգացում ներշնչի»,-ասվում է ուղերձում: Նախարարը նշել է, որ հանցագործությունների դեմ տարվող անզիջում պայքարի արդյունքում էականորեն նվազել են բոլոր տեսակի հանցագործությունների դեպքերը: Համակարգում մեկնարկել է բարեփոխումների մի ծրագիր, որով ստեղծվում են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ծառայությունն ավելի բարձր մակարդակով կազմակերպելու համար: Նա հավելել է, որ վերանորոգվում են ռազմական գործողություններից էապես տուժած ստորաբաժանումների շենքերը, կառուցվում են նորերը, թարմացվում է նյութատեխնիկական բազան, վերազինվում արդի չափանիշներին համապատասխան տեխնիկական միջոցներով: Դրան զուգահեռ՝ աշխատանքներ ենք իրականացնում՝ ուղղված ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելուն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |