ԱՀ ԱԱԾ․ Մարտունու բնակիչը մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տարածքում

ԱՀ ԱԱԾ․ Մարտունու բնակիչը մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տարածքում

PanARMENIAN.Net - Արցախի Մարտունու շրջանի 65-ամյա բնակիչը մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տարածքում։ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ:

Դեկտեմբերի 3-ին, ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհետ կորչելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

«Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,-ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---