ՀՀ-ն ու ՌԴ-ն քննարկել են երկրների երկաթուղային համակարգերը միացնելու հնարավորությունները![]() 6 դեկտեմբերի 2021 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են երկրների երկաթուղային համակարգերը միացնելու հնարավորությունները։ Հարցը երկու երկրի էկոնոմիկայի նախարարներ Վահան Քերոբյանը և Դենիս Մանտուրովը քննարկել են Դուբայում ընթացող Expo 2020-ի շրջանակում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Դեկտեմբերի 4-ին հյուրընկալվել էինք Expo 2020 Dubai-ում Ռուսաստանի տաղավար՝ մեր գործընկերների հետ միասին տոնելու Էքսպոյում Ռուսաստանի Դաշնության ազգային օրերը: Միջոցառման ընթացքում առանձին հանդիպում եմ ունեցել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ Քննարկել ենք մեր երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։ Անդրադարձել ենք Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված այլ հարցերի ևս»,-ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |