Ֆրանսիան պատրաստակամ է ջանքեր գործադրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ27 մարտի 2009 - 22:32 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ֆրանսիայի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարար ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Սերժ Սմեսովը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշների ուղերձը:Ուղերձում Ֆրանսիայի արտգործնախարարն անդրադառնում է Հայաստանի եւ Ֆրանսիայի բարձր մակարդակի հարաբերություններին, տարածաշրջանային հարցերի: Վկայակոչելով Փարիզում մարտի 10-ին Հայաստանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումը եւ կարեւորելով 2008 թ. նոյեմբերի 2-ի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած Մոսկովյան հռչակագիրն ու 2008 թ. դեկտեմբերին Հելսինկիում ընդունված հռչակագիրը` Բեռնար Կուշները հայտնում է Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, պատրաստակամությունը` ջանքեր գործադրելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |