ՄԻՊ․ Այն, ինչ կատարվում է ՏԻՄ հետ, լի է ժողովրդավարության հիմքի համար խորքային վտանգներով![]() 17 դեկտեմբերի 2021 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ այն, ինչ վերջին ժամանակներս կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ, լի է ժողովրդավարության հիմքի՝ ընտրելու և ընտրվելու իրավունքի համար խորքային վտանգներով: «ՀՀ քաղաքացիների առաջնային քվեով ընտրված ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ քաղաքական ու իրավապահ գործընթացներով տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ, որոնց առնչությամբ հանրությանը կա՛մ չեն տրվում պատշաճ բացատրություններ, կա՛մ բացատրություններ չեն տրվում, առհասարակ: Ամեն ինչ գլխավորապես թաքցվում է կա՛մ «քաղաքական գործընթացների», կա՛մ «քրեական ընթացակարգերի» քողով՝ վտանգավոր նախադեպեր ստեղծելով: Բոլորին հիշեցնում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով և Հայաստանի միջազգային պարտավորություններով»,-ասվում է գրառման մեջ: Թաթոյանը նաև նշել է, որ ընտրական իրավունքը «ժողովրդավարության ձևավորման հիմքերի հիմքն է և վերջ»: Վերջին շրջանում բազմաթիվ են դեպքերը, երբ քրեական գործեր են հարուցվում ՏԻՄ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերի առաջնորդների նկատմամաբ, կան ձերբակալվածներ և կալանավորվածներ։ Դեկտեմբերի 16-ին կալանավորվել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը, որի ղեկավարած «Ասլանյան դաշինքը» զբաղեցրել էր առաջին տեղը՝ երկրորդ տեղում թողնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |