Բաց տարածքում դիմակ կրելու պահանջը չեղարկվում է

Բաց տարածքում դիմակ կրելու պահանջը չեղարկվում է

PanARMENIAN.Net - Հայաստանում վերջին շրջանում կորոնավիրուսի առաջնային հիվանդացության նվազմամբ պայմանավորված, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու համար հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը չեղարկվում է: Այդ մասին ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Միաժամանակ, փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը մնում է ուժի մեջ, բացառությամբ՝

▪️ երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ,

▪️ բնակության վայրում (տանը, բնակարանում),

▪️ Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի),

▪️ անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս),

▪️ հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների,

▪️ լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,

▪️ ծխելու, խմելու և սնվելու ժամանակ,

▪️ առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի,

▪️ հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս,

▪️ հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց,

▪️ կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց,

▪️ դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---