Նախագահը ՅՈւՆԻՍԵՖ-ի ուշադրությունն է հրավիրել սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրներին![]() 17 դեկտեմբերի 2021 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի հետ հանդիպմանը նրա ուշադրությունն է հրավիրել սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրներին։ Վայգանդը նախագահ Սարգսյանին է ներկայացրել ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող և իրականացվելիք ծրագրերը՝ նշելով, որ գրասենյակը շարունակելու է գործակցությունը պետական կառույցների ու շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի Հայաստանում երեխաներն ավելի լայնորեն օգտվեն ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու, պաշտպանված լինելու իրենց իրավունքներից: Զրուցակիցները կարևորել են երեխաների առողջությանը, առողջ ապրելակերպին, կրթությանը, սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրերը, ընդգծել բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ապահովման կարևորությունը: Մտքեր են փոխանակվել Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ: Վայգանդը բարձր է գնահատել նաև նախագահ Սարգսյանի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի՝ որպես ՅՈւՆԻՍԵՖ-ի երեխաների իրավունքների արտակարգ պաշտպանի գործունեությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |