ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցում կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Նրանք գոհունակություն են հայտնել իրավիճակի կայունացմամբ և խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված ձեռնարկվող քայլերի առնչությամբ, տեղեկացնում է Kremlin.ru-ն։
Կողմերը գոհունակություն են հատնել նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի առնչությամբ։
Նշվել է, որ բոլոր այդ հարցերում Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են և հետագայում էլ մտադիր են սինխրոն գործել։