Երևանի ավագանու արտահերթում քննարկում են Մարությանին անվստահություն հայտնելու հարցը

Երևանի ավագանու արտահերթում քննարկում են Մարությանին անվստահություն հայտնելու հարցը

PanARMENIAN.Net - Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը։ Օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» որոշման նախագիծն է։

Նիստը հեռարձակվում է ուղիղ եթերով։

Ավելի վաղ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ հաշվի առնելով Երևանի ավագանու և քաղաքապետի միջև առկա քաղճգնաժամը՝ խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ին կայանալիք ավագանու հերթական նիստին, իսկ քննարկվելիք նախագծերը կքննարկվեն և կընդունվեն դեկտեմբերի 22-ին, նոր քաղաքապետի ընտրությունից հետո՝ մինչև տարեվերջ հրավիրվելիք ավագանու արտահերթ նիստում։ Երևանի ավագանու մի քանի դամ վայր է դրել մանդատը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---