Մխիթարյանը հետաքրքրված չէ «Սպարտակ» տեղափոխվելու հեռանկարով![]() 28 դեկտեմբերի 2021 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս պահի դրությամբ չի դիտարկում Մոսկվայի «Սպարտակը» որպես իր կարիերան շարունակելու տարբերակ, գրում է Мatch TV-ն՝ Tuttosport-ին հղումով։ Ըստ ԶԼՄ-ի, հայ ֆուտբոլիստի համար առաջիկա 1․5 տարվա համար գերակա է Ա սերիան։ Ըստ աղբյուրի, «Սպարտակն» իրազեկված է Մոսկվա տեղափոխվելու վերաբերյալ Մխիթարյանի դիրքորոշման մասին։ Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում»։ Ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկին ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո նրան է տեսնում ղեկավար պաշտոններից մեկում։ Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, բոլոր մրցաշարերում դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |