Ավստրալիան թույլատրել է «Սպուտնիկ V»-ի 2 բաղադրիչով պատվաստվածների մուտքը երկիր![]() 17 հունվարի 2022 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիան թույլատրել է «Սպուտնիկ V»-ի 2 բաղադրիչով պատվաստվածների մուտքը երկիր։ Ավստրալիայի Թերապևտիկ ապրանքների վարչությունը (TGA) հայտարարել է, որ ճանաչում է կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V»-ով պատվաստման առնվազն 14 օրվա վաղեմության հավաստագիրը։ «Սպուտնիկ լայթով» պատվաստումներին դա չի վերաբերում, գրում է ՌԲԿ-ն։ Կանոնակարգող մարմինը հայտարարել է, որ լրացուցիչ տեղեկություններ է ստացել ՌԴ կառավարությունից «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ։ «Սպուտնիկ V»-ն արդեն ներառված է այն պատվաստանյութերի ցանկում, որոնցով պատվաստվածներն Ավստրալիայի կառավարության կողմից համարվում են լիարժեք պատվաստված։ Ավստրալիան փակել էր մուտքը երկիր բոլորի համար, բացի բնակիչներից, 2020-ի մարտին։ 2021-ից թույլատրվում է մուտքն ու ելքը պատվաստված քաղաքացիներին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |