Գառնու տաճարը` Հռոմեական կայսրության օրոք կառուցված աշխարհի լավագույն հուշարձանների ցանկում![]() 17 հունվարի 2022 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Գառնու հայկական հեթանոսական տաճարն ընդգրկվել է Հին հռոմեական ժամանակաշրջանի (մ.թ.ա. 754/753 - մ.թ. 476) ժառանգությանը վերաբերող լավագույն ճարտարապետական հուշարձանների ցանկում: 51 ամենագեղեցիկ հուշարձանների ցանկը կազմել է բելգիական ճանաչված Le Vif Weekend առցանց պարբերականը, տեղեկացնում է Հայ-եվրոպական մշակութային կենտրոնը։ Գառնին ցուցակում զբաղեցրել է 37-րդ տեղը։ Պարբերականի կողմից հրապարակված ցուցակը գլխավորել է Հռոմի Կոլիզեյը` աշխարհի ամենամեծ ամֆիթատրոնը և աշխարհի յոթ ժամանակակից հրաշալիքներից մեկը: Երկրորդ տեղում է հին հռոմեական երկնքի, լույսի և ամպրոպի աստված Յուպիտերին նվիրված տաճարը, որը սկսել էր կառուցվել հռոմեական կայսր Անտոնինոս Պիոսի օրոք և ավարտվել Ներոն կայսեր օրոք (մ.թ. 37-68)՝ գտնվում է հնագույն Բաալբեկ քաղաքում (ժամանակակից Լիբանան): Երրորդ տեղը զբաղեցրել է հռոմեական պանթեոնը կամ «Բոլոր աստվածների տաճարը», որը նվիրված է հին հռոմեական աստվածներին և կառուցվել է 1-ին դարում հռոմեական կայսր Հադրիանոսի հրամանով։ Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է մեր թվարկության 1-ին դարում` Հայոց Տրդատ Ա թագավորի կողմից։ Այն միակ հուշարձանն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում և թվագրվում է հեթանոսության ու հելլենիզմի դարաշրջանով։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |