Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է իր վճիռը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով, որով դատարանը ճանաչել է Փաշինյանի ազատ հավաքների և անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների (11-րդ և 5-րդ հոդվածներ) խախտումները` 2008թ. մարտի 1-ի և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Լուսինե Հակոբյանը։
Նիկոլ Փաշինյանը 2008-ին, լինելով ընդդիմադիր քաղաքական գործիչ, դատապարտվել է Մարտի 1-ի գործով և կալանքի տակ է եղել մի քանի ամիս։