Բեգլարյան․ Արցախում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության անցում չի լինի

Բեգլարյան․ Արցախում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության անցում չի լինի

PanARMENIAN.Net - Անցում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության Արցախում չի լինի: Այդ մասին հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Արցախում զորակոչ լինելու է, որևէ հակառակի մասին վկայող որոշում, քննարկում չկա: Ինչ վերաբերում է ոստիկանության զորքերին, տեղյակ եմ, որ նրանք ընդգրկվելու են ներքին անվտանգության հարցերում և, ըստ կարիքի՝ արտաքին անվտանգության պաշտպանության հետ կապված»,- ասել է նա:

Ընթերցեք նաև․ Բեգլարյան. Արցախում 2022-ից առողջապահական բոլոր ծառայություններն անվճար են

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---