ՀՀ-ում Covid-19-ի նոր «օմիկրոն» շտամը վարակելիության բարձր ցուցանիշ ունի

ՀՀ-ում Covid-19-ի նոր «օմիկրոն» շտամը վարակելիության բարձր ցուցանիշ ունի

PanARMENIAN.Net - Հայաստանում Covid-19-ի նոր «օմիկրոն» շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ։ Այդ մասին հայտարարել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։

«Օմիկրոնն» արտահայտվում է սեզոնային գրիպին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով.

• չոր հազ և կոկորդի ցավ,

• քթի փակվածություն կամ քթից արտադրություն,

• թուլություն,

• գլխացավեր,

• մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°, երբեմն ավելի բարձր,

• գոտկատեղի ցավեր:

Նշվում է, որ երկրում տիրող լարված համաճարակային իրավիճակում կարևոր է լինել զգոն, պահպանել հակահամաճարակային կանոնները, իսկ առաջին ախտանշանների դեպքում՝ դիմել տեղամասային բժշկին՝ հիվանդությունը վաղ հայտնաբերելու և հետագա բարդություններից խուսափելու համար:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը հիշեցնում է պատվաստման կարևորության մասին։

Նշվում է, որ հետազոտությունները ցույց են տվել, որ խթանիչ (բուստեր) դեղաչափն ապահովում է պաշտպանության բարձր մակարդակ, այդ թվում նաև «օմիկրոն» շտամի դեպքում:

Խթանիչ պատվաստումը կանխարգելում է հիվանդության ծանր ընթացքը, նվազեցնում հոսպիտալացման և մահվան ռիսկը:

Հայաստանում հունվարի 30-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափով 8951 քաղաքացի է պատվաստվել։Ընդհանուր առմամբ, պատվաստվել է 1,883,413 քաղաքացի:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---