ՀՀ-ում կորոնավիրուսի 4192 նոր դեպք է գրանցվել և 12 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 4192 նոր դեպք է գրանցվել և 12 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 383,458-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 4192-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 12 դեպք է գրանցվել, 10-ը՝ կորոնավիրուսից և 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8075 դեպք կա, այլ պատճառով՝ 1545։

Ապաքինվել է ևս 2510 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 346,224 է։ Փաստացի բուժվողների թիվը 27,614 է։

Ընդհանուր առմամբ 2,762,988 թեստ է արվել, մեկ օրում` 8857։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---