Միացյալ Թագավորության կառավարությունը ներկայում աշխատում է Հայաստանի հետ՝ վերջնական տեսքի բերելու ՄԹ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ընդգրկում է երկկողմ հարցերի ամբողջ շրջանակը: Այդ մասին ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, հայտնում է «Արմենպրեսը»։
Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում կլինեն լրացուցիչ հայտարարություններ այդ մասին:
Դեսպանը խոսել է այդ մասին Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով տված հարցազրույցում։