Զախարովա․ ՌԴ-ն ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության` ԼՂ շուտափույթ գործուղման կողմնակից է![]() 10 փետրվարի 2022 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հանդես է գալիս Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ գործուղման օգտին և աշխատում է այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այդ մասին Զախարովան ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում հայկական եկեղեցիներից հայկական արձանգրությունները ջնջելու նպատակով Ադրբեջանում աշխատանքային խմբի ստեղծմանը և ինչ է մտադիր անել այդ մշակութային ցեղասպանությունը կանխելու համար։ «Պատմամշակութային ժառանգության պահպանման թեման մշտապես քննարկվում է Բաքվի և Երևանի հետ շփումներում»,-ասել է նա։ Զախարովան հիշեցրել է, որ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի 2021թ․ դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությամբ կոչ է արվում ՀՀ-ին և Ադրբեջանին շարունակել գործակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո հումանիտար հարցերում իրական առաջընթացի հասնելու համար, ինչը ներառում է նաև պատմական և մշակութային օբյեկտների պահպանությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |