1 ապրիլի 2009 - 11:24 AMT
Թուրքիայում շուրջ 60 հազար հայ է բնակվում
Մի խումբ թուրք գիտնականներ երկրի Անվտանգության խորհրդի պատվերով զեկույց են նախապատրաստել երկրի էթնիկ կազմի մասին: Հետազոտության մեջ տվյալներ կան Թուրքիայի էթնիկ կազմի ու ազգային ծագման մասին:
Թրքական խմբերի քանակը մոտավորապես 50 մլն է: Քրդերը կազմում են շուրջ 12 մլն 600 հազար մարդ, սակայն 2,5 մլն քրդեր իրենց թուրք են համարում:
Չերքեզների քանակը 2,5 մլն է, սակայն նրանց 80 տոկոսը մոռացել է մայրենի լեզուն: Բոսնիացիները շուրջ 2 մլն են, ալբանցիները` 1 մլն 300 հազար: Նրանց մեծ մասը չի տիրապետում մայրենիին: Արաբները 870 հազար են, ապրում են Շիիրթում, Մարդինում, Շիրնակում, Դիարբեքիրում, Շանլիուրֆայում, Հաթայում, Ադանայում եւ Ստամբուլում:
Գնչուները շուրջ 700 հազար են, հայերը` 60 հազար, հրեաները` 20 հազար, հույները` 15 հազար, համշեններն ու սիրիացիները` 13 հազար: Հետազոտության մեջ նշվում է նաեւ, որ 70-միլիոնանոց Թուրքիայի բնակչության 85 տոկոսը մահմեդականներ են, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: