1 ապրիլի 2009 - 11:48 AMT
Իսրայելի խորհրդարանը Բենյամին Նեթանյահուին հաստատել է վարչապետի պաշտոնում
Քնեսեթը հավանություն է տվել Բենյամին Նեթանյահուի առաջարկած կառավարության նոր կազմին: Կառավարող կոալիցիայում իր գլխավորած «Լիկուդ» աջ կուսակցության հետ միասին ընդգրկվել են Աշխատանքի ձախակենտրոն կուսակցությունը, «Մեր տունն Իսրայելն է» ծայրահեղական ազգային կուսակցությունը եւ «Շաս» կրոնական կուսակցությունը: Այսօր Նեթանյահուն պաշտոնապես կստանձնի վարչապետի լիազորություններն իր նախորդ Էհուդ Օլմերթից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: