Հայաստանի հավաքականը Էստոնիայի հետ պատասխան խաղում կաշխատի սխալներ թույլ չտալ

PanARMENIAN.Net - «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, անցյալում հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդի` Հենրիխ Մխիթարյանը Էստոնիայի հավաքականի հետ պատասխան խաղից առաջ իր կարծիքն է հայտնել մարտի 28-ին Երեւանում կայացած խաղի մասին:



«Էստոնացիների հետ առաջին հանդիպումը գնահատում եմ` անբավարար: Մենք կարող էինք հաղթել եւ միայն մեր սխալների պատճառով մրցավեճն ավարտվեց ոչ ոքի: Ես նույնիսկ կասեմ, որ մենք վատ խաղացինք: Միայն դրվագներով էինք ցուցադրում այն ֆուտբոլը, որը մեզանից սպասում էին, իսկ այդպես հասնել հաղթանակի շատ դժվար է: Ահնաջող արդյունքի գլխավոր պատճառը հենց մենք ենք` ֆուտբոլիստներս: Շատ էինք չարաշահում անհատական խաղը»,-ասել է Մխիթարյանը:



«Էստոնիայի հավաքականը թողեց միջին տպավորություն: Իհարկե, մեր ընտրանուց միայն հաղթանակ էին ականկալում, բայց ինչպես հայտնի է ֆուտբոլում հաղթում է այն թիմը, որը հենց այդ պահին է ավելի ուժեղ գտնվում: Մեր հավաքականն արդեն մի քանի անգամ ապացուցել է դա ուժեղ մրցակիցների հետ խաղում: Կփորձենք առաջին խաղի սխալները չկրկնել: Մենք եկել ենք Էստոնիա միայն հաղթելու նպատակով»,-ասել է Մխիթարյանը, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:



Մարտի 28-ին Երեւանում կայացած առաջին խաղում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Էստոնիայի հետ`2:2:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---