ՌԴ-ն ուղղաթիռային գրոհ է անցկացրել Կիևից 20 կմ հեռավորության վրա գտնվող Գոստոմելի մերձակայքում![]() 24 փետրվարի 2022 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել են Կիև քաղաքի մերձակայքում գտնվող Գոստոմել ավանի մոտ ռուսական ուղղաթիռների գրոհի ապացույցներ։ Տեսանյութերից մեկում երևում է մի քանի տասնյակ ուղղաթիռի ցածր թռիչքը, մյուսում՝ ուղղաթիռներից մեկի խոցումը։ Արդեն գետնի վրա խոցված ուղղաթիռի պատկերից պարզ է, որ գրոհին մասնակցել են նաև նորագույն ԿԱ-52 ուղղաթիռները։ Ավանը Կիևից մոտ 20 կմ հեռավորության վրա է գտնվում։ Գոստոմելում է գտնվում «Անտոնով» ընկերության օդանավակայանը։ Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր հերթին, հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է միտումնավոր պատերազմը, որը աղետալի զոհերի և տառապանքների է հանգեցնելու և ասել, որ «միասնական և վճռական պատասխան է լինելու»։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |