Փաշինյան․ ԵԱՏՄ հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է 20.6%-ով, արտահանումը՝ 25․2%-ով

Փաշինյան․ ԵԱՏՄ հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է 20.6%-ով, արտահանումը՝  25․2%-ով

PanARMENIAN.Net - 2020 թվականին փոխադարձ առևտրի նվազման ֆոնին Հայաստանի տնտեսությունն ապահովել է ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտրի ծավալների զգալի աճ՝ 2021-ին առևտրաշրջանառությունն աճել է 20.6%-ով և կազմել 2.7 մլրդ դոլար։ Այդ մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դեպի ԵԱՏՄ արտահանման մատակարարումների ծավալն աճել է 25․2%-ով, մինչդեռ փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան դեպի երրորդ երկրներ հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը։ Աճ են ապահովել թարմ և վերամշակված գյուղմթերքները՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, տեքստիլի և կոշկեղենի արդյունաբերական արտադրանքները և այլն»,- նշել է Փաշինյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Արտահանման ծավալների աճին զուգահեռ աճել են նաև միության երկրներից Հայաստան ներմուծման ցուցանիշները։ Ըստ ծագման երկրի` ներմուծումն աճել է18․5%-ով։

«Հուսով ենք, որ այս տարի համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ կլինի, այդ թվում՝ միության ինտեգրման հիմնական ոլորտներում առաջընթացի և նոր նախաձեռնությունների իրականացման միջոցով։ Չափազանցություն չի լինի, եթե նշեմ, որ նման արդյունքները հնարավոր են դարձել նաև կառավարությունների և միության մարմինների համակարգված ջանքերի շնորհիվ»,–ասել է նա։

Նա ընդգծել է, որ այս փուլում չափազանց կարևոր է պահպանել տեմպը և շարունակել մշակել տնտեսական մարտահրավերներին համատեղ արձագանքելու մեխանիզմներ։

ՀՀ վարչապետը վերահաստատել է իր պատրաստակամությունը համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման շրջանակներում դիտորդ երկրների հետ զարգացնելու համագործակցությունը, այդ թվում՝ միության շրջանակներում անհատական նախաձեռնությունների առումով։

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն անցկացվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---