Վարչապետ․ ՀԱՊԿ արագ արձագանքման մեխանիզմները պետք է նորմալ աշխատեն, ՀՀ-ն մի իրավիճակում էր, երբ մեխանիզմը չգործեց

Վարչապետ․ ՀԱՊԿ արագ արձագանքման մեխանիզմները պետք է նորմալ աշխատեն, ՀՀ-ն մի իրավիճակում էր, երբ մեխանիզմը չգործեց

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Նուր-Սուլթանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն ասել է, որ ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմները պետք է նորմալ աշխատեն:

«Ցավոք, Հայաստանը եղել է մի իրավիճակում, երբ մենք կարծում էինք, որ մեխանիզմը պետք է գործի, սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ»,-ասել է նա:

«Ցանկանում եմ ընդգծել, որ ուրախ եմ, որ վերջապես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային մեխանիզմներն աշխատեցին: Գիտեք, որ դա եղել է ՀՀ նախագահության առաջնահերթությունը: Մենք միշտ կարծել ենք և կարծում ենք, որ ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմները պետք է նորմալ աշխատեն: Ցավոք Հայաստանը եղել է մի իրավիճակում, երբ մենք կարծում էինք, որ մեխանզիմը պետք է գործի, սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ: Դրանից հետո մենք դարձանք ՀԱՊԿ-ում նախագահող երկիր և հայտարարեցինք, որ դա մեր առաջնահերթություններից մեկն է: Շատ ուրախ եմ, որ երբ անհրաժեշտ եղավ` այդ մեխանիզմը կարողացանք գործարկել»,-ասել է նա։

Փաշինյանը նշել է` ուրախ է, որ այն իրադարձություններից հետո, որոնք տեղի ունեցան Ղազախստանում, բնականոն կյանքը լիարժեք վերականգնվել է:

«Արդեն Եվրասիական տնտեսական միությունում մենք քննարկում ենք մեր տնտեսական հետագա համագործակցությունը և Եվրասիական տնտեսական տարածքի հետագա զարգացումը»,-ասել է նա:

Ղազախստանի նախագահը, մասնավորապես, նշել է. «Գործնականում մենք հանդիսանում ենք դաշնակիցներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, Եվրասիական տնտեսական միությունում, դրա համար կարծում եմ, որ մեր երկրների միջև հենց այսպիսի փոխհարաբերություններն են համարվում ամենաօպտիմալը: Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել ինտեգրացիոն գործընթացներին առնչվող մի շարք թեմաների:

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 2020 թվականին փոխադարձ առևտրի նվազման ֆոնին Հայաստանի տնտեսությունն ապահովել է ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտրի ծավալների զգալի աճ՝ 2021-ին առևտրաշրջանառությունն աճել է 20.6%-ով և կազմել 2.7 մլրդ դոլար։

Նա նաև ասել է, որ ՌԴ դեմ պատժամիջոցներն ակնհայտ ազդեցություն կունենան եվրասիական տնտեսական տարածաշրջանի վրա։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---