2 մարտի 2022 - 11:41 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 342 նոր դեպք կա և 20 մահ

Հայաստանում մարտի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 420,498-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 342-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 20 դեպք է գրանցվել, 15-ը՝ կորոնավիրուսից և 5 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8493 դեպք կա, այլ պատճառով՝ 1617։

Ապաքինվել է ևս 755 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 403,671 է։ Փաստացի բուժվողների թիվը 6717 է։

Ընդհանուր առմամբ 2,902,684 թեստ է արվել, մեկ օրում` 4020: