2 մարտի 2022 - 14:42 AMT
Ուկրաինայում արդեն ստացել են Bayraktar-ների նոր խմբաքանակը

Ուկրաինայում հայտարարել են, որ արդեն ստացել են Bayraktar-ների նոր խմբաքանակը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Արդեն Ուկրաինա են ժամանել և մարտական հերթապահության կանգնել նոր Bayraktar-ները։ Նաև ավելի շատ «Սթինգեր» և «Ջավելին» կունենանք։ Եվրոպան վերածվում է մեր թիկունքի և մատակարարում անհրաժեշտը պաշտպանության համար»,- նշել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ Ուկրաինայի ԶՈւ-ն հայտարարել է, որ Բուլղարիան, Լեհաստանն ու Սլովակիան 70 մարտական ինքնաթիռ կտրամադրեն Ուկրաինային։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, հայտարարել էր, որ իր երկիրը ոչ Ուկրաինայից կհրաժարվի, ոչ էլ Ռուսաստանից։ Մենք անշուշտ մեր ազգային շահերի հարցում զիջումներ չենք անելու: Տարածաշրջանային ու միջազգային բալանսներն էլ չենք անտեսելու: Դրա համար ո՛չ Ուկրաինայից կհրաժարվենք, ո՛չ էլ Ռուսաստանից»,-ասել էր նա: