Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է թիմում պահել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։
Նիկոլո Զանիոլոյի՝ հավանական հեռանալու ֆոնին մարզիչը ցանկանում է, որ հայ ֆուտբոլիստը երկարաձգի պայմանագիրը ևս մեկ տարով, գրում է Sputnik Արմենիան՝ Gazzetta dello Sport-ին հղումով։
Ավելի վաղ պորտուգալացին նշել էր, որ կիսապաշտպանության գծում Մխիթարյանը «լավագույնն է խաղը հասկանալու և խաղադաշտում տարածություններ գտնելու տեսանկյունից և այդ առումով նա այս թիմի ամենաառանցքային խաղացողն է»։
«Ռոմայում» երեք մրցաշրջանների ընթացքում Հենրիխ Մխիթարյանն անցկացրել է հարյուրից ավելի հանդիպում և դարձել 27 գոլի հեղինակ։