Մխիթարյանը հեռանում է ՀՀ ազգային հավաքականից![]() 3 մարտի 2022 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հեռանում է ընտրանուց։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ տվել է հավաքականին ամենը՝ ինչ կարող էր: «Սիրելի ընկերներ, հիշում եմ՝ երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը, դա Պանամայի հետ ընկերական խաղում էր, և իմ առաջին գոլը աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Ցանկացել եմ հաղթել կարիերայիս յուրաքանչյուր փուլում, անկախ դժվարություններից։ Վերջին 15 տարիներին ինձ համար մեծ պատիվ էր իմ ազգային հավաքականում խաղալը և առավել ևս վերջին 6 տարիներին՝ ավագը լինելը: 95 միջազգային խաղից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականում իմ մրցելույթները: Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ իմ մասնակցությամբ վերջին խաղից հետո։ Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է։ Հավաքականին տվել եմ ամենը՝ ինչ կարող էի»,-ասվում է գրառման մեջ: Մխիթարյանը տեղեկացրել է, որ առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնանալու է ակումբային կարիերայի վրա։ «Իմ ֆուտբոլային մեկնարկը Հայաստանում՝ իմ հայրենիքում է տրվել, և ես միշտ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, մարզել, ում հետ ես խաղացել եմ և յուրաքանչյուրին, ով նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, կայանալուն։ Հաջողություններ իմ հավաքականի՛ն։ Ընդմիշտ ձեր՝ Հենո», - գրել է Մխիթարյանը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |