Ուկրաինայից ավելի քան 1․2 մլն մարդ է հեռացել![]() 5 մարտի 2022 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայում պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր երկրից ավելի քան 1․2 մլն մարդ է հեռացել։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների գծով գործակալությունը։ «Ժամ առ ժամ, րոպե առ րոպե փախուստի միջոցով փրկվող մարդկանց քանակն աճում է։ Եթե հակամարտությունն անհապաղ չդադարեցվի, ևս մի քանի միլիոն մարդ, հավանաբար, ստիպված կլինի հեռանալ Ուկրաինայից»,- մեկնաբանել է իրավիճակը ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին, գրում է Swissinfo-ն։ Ըստ գործակալության տվյալների, ուկրաինացի փախստականների մեծ մասը հատել է սահմանը Լեհաստանի հետ, մյուսները՝ Հունգարիայի, Մոլդովայի, Սլովակիայի և եվրոպական այլ երկրների։ Ըստ Գրանդիի, շատ են նաև Ռուսաստան մեկնողները։ ՄԱԿ-ի գործակալությունում կարծում են, որ նման տեմպերով «այս իրավիճակը կարող է վերաճել դարաշրջանի փախստականների ամենամեծ ճգնաժամի Եվրոպայում»։ Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |