Աշխարհագրական դիրքն ու էժան աշխատուժը խթան են Հայաստանում ներդրումների համար

PanARMENIAN.Net - Հայաստանի շահավետ աշխարհագրական դիրքը, ինչպես նաեւ այն, որ նա մոտ է ԱՊՀ եւ Միջին Ասիայի երկրների շուկաներին, կարող են բարենպաստ գործոն հանդիսանալ օտարերկրյա ներդրումների ներգրավման համար: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Հայկական զարգացման գործակալության (ՀԶԳ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը «Գիտական հետազոտությունների առեւտրայնացումը» խորագրով սեմինարի ժամանակ: «ԱՊՀ-ի եւ Միջին Ասիայի շուկաներն այժմ համարվում են առավել գրավիչ ներդրողների համար, քանի որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն այդ չափով չի անդրադարձել այդ երկրների վրա, որքան շատ զարգացած երկրների»,-ասել է նա:

ՀԶԳ տնօրենը նշել է, որ Հայաստանում ներդրողների համար կարող են հետաքրքրություն ներկայացնել գործող հասարակ եւ պարզեցված ռեժիմները տաբեր երկրների հետ առեւտրում: «Հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը լրացուցիչ խթան կհանդիսանա տնտեսության մեջ արտերկրյա ներդրումների ներհոսքի համար»,-ասել է Հարությունյանը:



Բացի այդ, Հարությունյանը հավելել է, որ էժան եւ որակյալ աշխատուժի առկայությունը Հայաստանում եւս կարող է լրացուցիչ ներդրումների խթան հանդիսանալ: Ըստ Հարությունյանի, հայկական աշխատուժի առանձնահատկությունը նրա համեմատաբար երիստասարդ տարիքն է` երկրում աշխատուժի միջին տարիքը 17-59 տարեկանն է: Հայաստանում շուրջ 50 բուհ է գործում, որտեղ ուսանողների ընդհանուր քանակը մոտ 77 000 է, այդ թվում` 8 օտարերկրյա բուհ: Ըստ մասնագետների գնահատականների, հայկական աշխատուժի 70 տոկոսը համապատասխան որակավորում ունի, 27 տոկոսը` մասնակի որակավորում, իսկ 4 տոկոսը` որակավորում չունի:



Ըստ ՀԶԳ-ի տվյալների, Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը 2008 թվականին կազմել է 1,9 մլրդ դոլար:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---