Le Figaro-ի փոխտնօրենը՝ 44-օրյայի վերաբերյալ Ալիևի խոսքերի մասին․ Աներևակայելի եռակի սուտ![]() 18 մարտի 2022 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Le Figaro հանդեսի փոխտնօրեն Ժան-Կրիստոֆ Բյուիսոնը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը 44-օրյա պատերազմի մասին, այն անվանել է «աներևակայելի եռակի սուտ»: Մարտի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը «բոլոր կանոնների համաձայն է պատերազմել»։ «Ադրբեջանը չի պատերազմել խաղաղ բնակչության դեմ, տներ չի ռմբակոծել և վայրագություններ չի արել»,-ասել է նա։ «Ադրբեջանի նախագահի աներևակայելի եռակի սուտը՝ նրա զորքերը ռմբակոծել են դպրոցներ, եկեղեցիներ և հիվանդանոցներ, սիրիացի վարձկանների անդամագրել, խոշտանգել և գլխատել խաղաղ հայ բնակիչների և հայ զինվորների՝ Արցախում պատերազմի ժամանակ։ Բազմաթիվ վկայություններ կան»,-ասվում է գրառման մեջ։ 44-պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինուժը բազմիցս վայրագ, դաժան և ահաբեկչական մեթոդների է դիմել, որոնք փաստագրված են և ներկայացված միջազգային հանրությանը, այդ թվում ՄԻՊ զեկույցներում։ Հայկական կողմը Մարդու իրավունքների Եվրոպական դատարան է ուղարկել գլխատված զինծառայողների մասին տեղեկատվությունը։ Մասնավարպես, 2020թ․ հոկտեմբերի 16-ին ադրբեջանցիները գլխատել են հայ զինծառայողին, զանգել ու հայտնել նրա եղբորն ու նկարը տեղադրել համացանցում։ 2021-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները գլխատել են հայ գերուն նրա խոշտանգված մարմինն այդ ժամանակ է Երևան տեղափոխվել ինքնաթիռով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |