ԱՀ ոստիկանություն. Մերժել սոցցանցերով վարկեր տրամադրելու բոլոր առաջարկները![]() 25 մարտի 2022 - 17:27 AMT PanARMENIAN.Net - ԱՀ ոստիկանության Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգուշացնում է՝ ցուցաբերել զգոնություն և մերժել սոցիալական ցանցերի միջոցով վարկեր տրամադրելու բոլոր առաջարկները, անհապաղ դիմել տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին: Նշվում է, որ մարտի 24-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում Մարտակերտի շրջանի բնակիչ Վ.Ա.-ից դիմում է ստացվել, որ սոցիալական ցանցի միջոցով «Վարկեր նույնիսկ սև ցուցակում» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ ձեռք է բերել 1,200,000 դրամ գումարի վարկային գործարք կատարելու պայմանավորվածություն և վարկի ձևակերպման համար Վ.Ա.-ից պահանջվել է տերմինալի միջոցով բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին փոխանցել 68,000 դրամ։ Նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո հափշտակվել է անհայտ անձի կողմից, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը: Ձեռնարկվում են համապատասխան քայլեր նման հանցագործությունների բացահայտման և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |