Վեդիում ԿԸՀ նախնական արդյունքով ՔՊ-ն հաղթել է

Վեդիում ԿԸՀ նախնական արդյունքով ՔՊ-ն հաղթել է

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մարտի 27-ին Արարատի մարզի խոշորացված Վեդի համայնքի համամասնական ընտրությունների նախնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է՝ հավաքելով քվեների 56.2%-ը։ Կուսակցության ցուցակը գլխավորում է Արարտի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը։

ՔՊ-ի օգտին է քվեարկել 13,139 մարդ։ «Իմ հզոր համայնք» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 41.5%՝ 9694 ընտրող։ Կուսակցության ցուցակը գլխավորում է Սիսավան համայնքի ղեկավար Սպարտակ Թարթիկյանը։

545 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Վեդիում ավագանու արտահերթ ընտրությունները նշանակվել էին կառավարության որոշմամբ։ 2021-ի դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել, որին մասնակցել են «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնքը»՝ 2383 քվե, ՔՊ-ն՝ 2270, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 596 ձայն։

Դեկտեմբերի 16-ին Գարիկ Սարգսյանը հայտարարեց, թե Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել և որ գնում են այդ քայլին՝ փակուղային վիճակից դուրս գալու համար։

 Ուշագրավ
---