ՌԴ ԱԳ փոխնախարար․ ԼՂ-ում ադրբեջանցիների հետքաշումը պետք է Բաքվին հասցեագրել![]() 29 մարտի 2022 - 14:28 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, ասել է, որ ադրբեջանական զորքերի հետքաշման հարցը պետք է Բաքվին հասցեագրել։ «Ռուսաստանի արտգործնախարարությունն արդեն արել է իր հայտարարությունը՝ մտահոգություն հայտնելով Ղարաբաղի գոտում լարվածության աճի կապակցությամբ»,- ասել է Ռուդենկոն, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա հույս է հայտնել, որ լարվածությունը Լեռնային Ղարաբաղում կկարգավորվի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ «Մենք հուսով ենք, որ այդ ամենը, այնուամենայնիվ, կկարգավորվի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում»,-ասել է նա։ Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահ զորրախմբի պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետք է քաշեր զորքերը ԼՂ Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |