«Ամերիաբանկ»-ը տարեկան բոնուսներ կվճարի իր աշխատակիցներին

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրենների խորհուրդը քննարկել է բանկի 2008թ.-ի գործունեության արդյունքները եւ հաշվի առնելով բանկի մի շարք ցուցանիշների աննախադեպ աճի տեմպերը, ինչպես նաեւ իր ռազմավարական գործընկեր «Տրոյկա Դիալոգ» խմբից որդեգրած կադրային քաղաքականությունը` ստեղծելու եւ պահպանելու լավագույն աշխատանքային թիմի գաղափարը, որոշում է կայացրել, անկախ շուկայում տիրող ֆինանսատնտեսական զարգացումներից, բանկի աշխատակիցներին խրախուսելու նպատակով վճարել տարեկան բոնուսներ:

Ներկայիս միջազգային տնտեսական ճգնաժամը շատ գործարարների ստիպել է կրճատել աշխատատեղերը, նվազեցնել աշխատավարձերը, սակայն տնտեսական իրավիճակի անբարենպաստ պայմաններն ամենեւին չխոչընդոտեցին «Ամերիաբանկ»-ին` հանդես գալու իր կադրային քաղաքականության նախանշած խնդիրների իրագործմամբ` աշխատակազմի ճիշտ մոտիվացում, լավագույն թիմի ստեղծման եւ պահպանման լծակների կիրառում:

Կարեւորելով յուրաքանչյուր աշխատակցին ըստ իր աշխատանքային լումայի գնահատման խնդիրը` բանկը ընթացիկ տարում մշակել եւ ներդրել է անձնակազմի աշխատանքի գնահատման նոր` «360o գնահատման համակարգ», համաձայն որի յուրաքանչյուր աշխատակցին ցուցաբերվում է գնահատման հատուկ, համալիր մոտեցում, ինչը հնարավորություն է ընձեռում նույնիսկ նույն աշխատատեղում ստանալ աշխատավարձի մի քանի փուլերով բարձրացման հնարավորություն:



Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---