Ամերիաբանկի գովազդային վիճակախաղերի հաղթողները հայտնի են՝ 300 նվեր, գովազդային 3 վիճակախաղ![]() 31 մարտի 2022 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Ամերիաբանկն ամփոփել է «Ապրիր հայերեն», «Ապրիր ժպիտով» և «Ապրիր անսահման» գովազդային վիճակախաղերն ու հայտարարել արդյունքները: Սկսած 2021թ․ դեկտեմբերի 9-ից մինչև մարտի 9-ը ներառյալ` Բանկն անկանխիկ գնումներ ու գործարքներ նախընտրող իր քարտապաններին, ինչպես նաև իր նոր հաճախորդներին հնարավորություն էր ընձեռել մասնակցելու 3 գովազդային վիճակախաղի և ստանալու 300 նվերից մեկը: «Ապրիˊր հայերեն» Այս վիճակախաղին մասնակցող հաճախորդները հնարավորություն ունեին շահելու հայկական տարբեր բրենդերի 150 նվեր քարտերից մեկը` յուրաքանչյուրը 50,000 դրամ արժողությամբ: Մրցույթի մասնակից դարձել են Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք նշված ժամանակահատվածում իրենց Visa Classic կամ Visa Gold վճարային քարտով կատարել են նվազագույնը 15 անկանխիկ գործարք` յուրաքանչյուրն առնվազն 5000 դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով: «Ապրիˊր ժպիտով» «Ապրիˊր ժպիտով» գովազդային վիճակախաղի մասնակիցները ստացել են հնարավորություն շահելու Վեստա խանութ-սրահի 500,000, 100,000 կամ 60,000 դրամ արժեքով նվեր քարտերից մեկը` պարզապես 2021թ․ դեկտեմբերի 9-ից 2022թ․ մարտի 9-ը ներառյալ Ամերիաբանկում բացելով սմարթ հաշիվ և պատվիրելով անվճար քարտ: «Ապրիˊր անսահման» Ամերիաբանկի քարտապանները, որոնք սիրում են անկանխիկ գնումներ կատարել արտերկրի օնլայն խանութներում, իրենց Visa քարտով կատարելով 150,000 դրամ և ավելի ընդհանուր գումարով գնումներ, մասնակցել են «Ապրի՛ր անսահման» գովազդային վիճակախաղին և ստացել հնարավորություն հաղթելու 1,500,000 դրամ գումարով 7 ճամփորդություններից մեկը։ Հաղթող կոդերը պատահականության սկզբունքով ընտրվել են մարտի 30-ին` ժամը 19:30-ին, Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում։ Հաղթող հաճախորդների կոդերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։ Վիճակահանության մասնակցության պայմաններին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ կայքում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |