Հայաստանը պատրաստ է Շվեդիայի հետ երկկողմ եւ բազմակողմ փոխգործակցություն զարգացնել 3 ապրիլի 2009 - 14:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության առեւտրի հարցերով պետական քարտուղար Գուննար Ուիսլանդերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով վերջին շրջանում հայ-շվեդական շփումներում նկատվող ակտիվացման միտումները` վարչապետը հույս է հայտնել, որ պետքարտուղարի գլխավորած պատվիրակության այս այցը եւս կնպաստի երկու երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների առաջընթացին։Տիգրան Սարգսյանն ասել է, որ արդեն իսկ տեղյակ է այցի շրջանակներում ՀՀ պետական եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ շվեդական պատվիրակության ունեցած հանդիպումների, քննարկումների մասին, որոնք ուղղված են փոխադարձ կապերի խթանմանը։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է Շվեդիայի հետ փոխգործակցությունը զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում։ Ներկայացնելով արդի փոփոխվող աշխարհում մեր երկրի զարգացման հնարավորություններն ու ծրագրերը, վարչապետը համոզմունք է հայտնել, որ Եվրամիության եւ գործընկեր այլ երկրների ու միջազգային կառույցների օժանդակությամբ Հայաստանին կհաջողվի հաղթահարել ինչպես Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված ժամանակավոր, այնպես էլ ավելի երկարաժամկետ զարգացման ընթացքում հնարավոր դժվարությունները։ ՀՀ կառավարության ղեկավարը, մասնավորապես, Եվրամիության հետ համագործակցության վերջին հաջողություններից է համարել 2009թ. հունվարի 1-ից GSP+ համակարգում մեր երկրի ներգրավումը, որն ապահովում է Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների մաքսատուրքի էական նվազում, նշելով, որ ՀՀ կառավարությունը ջանում է, որպեսզի որքան հնարավոր է մեծ թվով հայկական ձեռնարկություններ կարողանան օգտվել այդ հնարավորությունից։ Անդրադառնալով երկկողմ տնտեսական կապերին, Տիգրան Սարգսյանն ընդգծել է OMX ֆոնդային բորսայի հետ համագործակցությունը, որը, ըստ նրա, կարեւոր փուլ է Հայաստանի` որպես տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի, հավակնությունների իրականացման գործում եւ այդ համատեքստում 2008թ. հունվարին Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարումը հանձնվել է այդ ընկերությանը։ Վարչապետը նաեւ հույս է հայտնել, որ OMX-ի հետ փոխշահավետ համագործակցությունը օրինակ կհանդիսանա նաեւ շվեդական այլ ընկերություններին` մեր երկրում ներդրումներ կատարելու համար։ Գուննար Ուիսլանդերը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում համագործակցությունը բավական լավ է ընթանում, այդուհանդերձ, ըստ նրա, հնարավորություններն ավելին են։ Ողջունելով Հայաստանի հետագա զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության հավակնոտ ծրագրերն ու նախաձեռնությունները, պետքարտուղարը հավաստիացրել է, որ իր երկիրը պատրաստակամ է այդ ամենի իրականացման գործում հնարավորինս աջակցելու եւ օժանդակելու Հայաստանին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |