Մեկնարկում է «Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը 3 ապրիլի 2009 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը անցկացնում է «Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել պետական օժանդակություն երիտասարդ ընտանիքներին` հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարան ձեռք բերելու նպատակով: Ծրագրի նպատակն է` աջակցել սոցիալապես անապահով երիտասարդ ընտանիքներին` բնակարանային հիմնախնդիրների հաղթահարման հարցում; բարելավել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակը; շեշտակի նվազեցնել արտագաղթը; խթանել հիփոթեքային վարկավորման համակարգը; նպաստել առկա ազատ բնակարանային ֆոնդի նպատակային իրացմանը: Նշված օժանդակությունը նախատեսվում է իրականացնել հետեւյալ երկու ուղղություններով` պետության կողմից 10-15 տարի մարման ժամկետով անտոկոս փոխառության տրամադրում` հիփոթեքային վարկի կանխավճարի համար պահանջվող գումարի 30 տոկոսի չափով: Երիտասարդ ընտանիքում անչափահաս երեխաների առկայության դեպքում` յուրաքանչյուր երեխայի համար` եւս տասական տոկոս; պետության կողմից հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում: Երիտասարդ ընտանիքում անչափահաս երեխաների առկայության դեպքում` յուրաքանչյուր երեխայի հաշվարկով կսուբսիդավորվի հիփոթեքային վարկի տոկոսադրույքի գումարի եւս տասական տոկոս` մինչեւ նրա չափահաս դառնալը: Ծրագրի շահառու կարող են դառնալ երիտասարդները (18-30 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ) եւ երիտասարդ ընտանիքները (ընտանիք, որտեղ ամուսիններից առնվազն մեկի տարիքը չի գերազանցում 30 տարեկանը կամ երեխա խնամող միայնակ ծնող, ում տարիքը չի գերազանցում 30 տարեկանը): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |