Հայաստանը ելք կստանա դեպի Պարսից ծոց

PanARMENIAN.Net - Արդեն ստեծվել է երկկողմ աշխատանքային խումբ` բաղկացած Հայաստանի եւ Իրանի տրանսպորտի նախարարների տեղակալներից, որը տեղանք է մեկնել` որոշելու երկու երկրների միջեւ ապագա երկաթուղային ճանապարհի կառուցման տարածքը: Այդ մասին այսօր Հայաստանի եւ Իրանի միջեւ ուղղակի երկաթուղային հաղորդակցության կառուցման վերաբերյալ փոխըմբռնման մասին նախնական հուշագրի ստորագրումից հետո հայտնել է Իրանի ճանապարհների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բիխբախանին:



«Ես հուսով եմ, որ երեք ամսվա ընթացքում հետազոտությունները կկատարվեն, իսկ տեխնիկա-տնտեսական հիմնավորումը (ՏՏՀ) կմշակվի եւ կներկայացվի»,- ասել է նա:



Բիխբախանին ընդգծել է, որ այդ նախագիծը լավ հիմք է ստեղծում Հայաստանի տնտեսական զարգացման համար եւ հայկական կողմին հնարավորություն կտա Իրանի տարածքով դուրս գալ Պարսից ծոցի նավահանգիստներ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---