AAA ԱՄՆ-ում մի շարք միջոցառումներ կանցկացնի` նվիրված Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին 3 ապրիլի 2009 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA) ակտիվորեն աշխատում է ոչ միայն Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: AAA ջանքեր է գործադրում ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղի համար հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում AAA տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «AAA ակտիվորեն համագործակցում է Ամերիկայի հայ դատի հանձնաժողովի (ANCA) հետ` ընդհանուր նպատակների իրականացման համար»,- նշել է նա` ավելացնելով, որ AAA համագործակցում է նաեւ Ամերիկայի հրեական լոբբի կազմակերպությունների հետ:AAA տարածաշրջանային տնօրենի խոսքով, ԱՄՆ հայկական կազմակերպությունները մի շարք միջոցառումներ կանցկացնեն Օսմանյան կայսրությանՀայոց ցեղասպանության 94-րդ տարելիցի կապակցությամբ: «Ամեն տարի ապրիլի 22-23-ին Կոնգրեսում Հայաստանի աջակցության Խմբի նախաձեռնությամբ անցկացվում է կոնգրեսականների հանդիպումը հայկական համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնց նախնիները վերապրել են Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ, այս տարի Նյու-Յորքում` Թայմ-սքուերում, տեղի կունենա մասշտաբային ակցիա, որի մասնակիցները ԱՄՆ-ից կպահանջեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Արփի Վարդանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |