Վրաստանին շահեկան է հայ-թուրքական սահմանի բացումը 3 ապրիլի 2009 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը, անկասկած, կանդրադառնա Վրաստանի տնտեսության վրա եւ իր հետ դժվարություններ կբերի: Բայց այդ դժվարությունները ժամանակավոր կլինեն: Սահմանի բացումը խաղաղություն եւ կայունություն կբերի ողջ Կովկասին եւ կկարողանա փոխհատուցել այն վնասը, որը Վրաստանը կստանա սահմանի բացման դեպքում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Զարգացման եւ համագործակցության Կենտրոնի նախագծերի ղեկավար, վրացի փորձագետ Պաատա Զաքարեշվիլին: «Ես շատ ուրախ կլինեմ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացմանը: Դա լուրջ ներդրում կդառնա Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման համար եւ համապատասխանաբար կընդլայնի տարածաշրջանի երկրների միջեւ տնտեսական համագործակցության հնարավորությունները: Դրանից ելնելով` Վրաստանին նույնիսկ շահեկան կլինի սահմանի բացումը»,- հայտնել է փորձագետը:Վրաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Ջեմալ Ինաիշվիլին հայտնել է, որ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ուղղակի առեւտրական հարաբերությունների վերականգնումը որոշակի տնտեսական կորուստներ կբխեցնի Վրաստանի համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |