Երեւանում է գտնվում ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայից համանախագահ Բեռնար Ֆասիեն

PanARMENIAN.Net - Երեւան է ժամանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայից համանախագահ Բեռնար Ֆասիեն: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում, այցի ընթացքում Բեռնար Ֆասիեն կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:



ԶԼՄ հետ հանդիպում դեռեւս նախատեսված չէ:



Այսօր Բաքու է այցելել ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ-ից համանախագահ Մեթյու Բրայզան: Ամերիկյան դիվանագետի խոսքով, ԵԱՀԿ ՄԽ ամբողջական կազմով տարածաշրջան կժամանի ամսվա վերջին:
 Ուշագրավ
---