20 ապրիլի 2022 - 11:13 AMT
2022-ի երկրորդ կեսին Պուտինը ՀՀ կայցելի

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցուցաբերած ջերմ ընդունելության համար և հաստատել ռուսաստանյան առաջնորդին հասցեագրված Երևան այցելելու իր հրավերը՝ 2022թ. երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կապակցված:

Հրավերը երախտագիտությամբ ընդունվել է, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։