ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարները տեղեկատվական անվտանգության ոլորտում գործակցության համաձայնագիր են կնքել![]() 20 ապրիլի 2022 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ստորագրել են Հայաստանի և Դաշնության կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում գործակցության համաձայնագիր: Հանդիպումը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Մոսկվա պաշտոնական այցի շրջանակում։ Երկկողմ հետագա գործակցության ուղղվածությունը նաև կներառի հանցագործությունների հետաքննություն՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ: Զրուցակիցները նաև քննության են առել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին վերաբերվող մի շարք հարցեր: Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում երկու երկրի ղեկավարները 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |