Մոսկվայում Հայոց ցեղասպանության մասին վահանակներ են տեղադրվել

Մոսկվայում Հայոց ցեղասպանության մասին վահանակներ են տեղադրվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միությունն ապրիլի 24-ին ընդառաջ Մոսկվայի ամբողջ տարածքում վահանակներ է տեղադրել՝ հիշեցնելով Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՌՀՄ-ն՝ մեջբերելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշման մասին։

«1915 թվականի ապրիլի 24-ը ողբերգական օր է՝ կապված մարդկության պատմության մեջ ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի Ցեղասպանության հետ։ Մենք գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առջև, որը մեր երկրում միշտ ընկալվել է որպես սեփական ցավ և դժբախտություն։

Ռուսաստանի դիրքորոշումը միշտ եղել և մնում է օբյեկտիվ ու հետևողական՝ ազգային պատկանելության հատկանիշով զանգվածային ոչնչացմանը չի կարող արդարացում ունենալ»,-ասվում է Պուտինի հայտարարության մեջ, որը նա արել է մի քանի տարի առաջ։ ։

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---