ՀՀ-ն Մոսկվայում 5 տարում $242 մլն-ի ներդրում է արել

ՀՀ-ն Մոսկվայում 5 տարում $242 մլն-ի ներդրում է արել

PanARMENIAN.Net - Հայաստանցի ներդրողները 5 տարում Մոսկվայում $242 մլն ներդրում են արել, հայտնում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը։

Մոսկվայի տնտեսական քաղաքականության և հողային ու գույքային հարաբերությունների գծով փոխքաղաքապետ Վլադիմիր Եֆիմովի խոսքով, ԵԱՏՄ երկրներից ներդրումները Մոսկվայի տնտեսության մեջ 5 տարում աճել են 2․6 անգամ։

2020-ի հոկտեմբերից մինչև 2021-ի սեպտեմբեր Մոսկվայում ներդրումների ծավալի աճի տեմպերով առաջատարը Բելառուսն էր՝ ուղիղ ներդրումների աճը կազմել է 60%։ Ղրղզական բիզնեսի ներդրումներն աճել են 16%-ով, հայկականինը՝ 9․6%, ղազախականինը՝ 5․1%։

Ըստ ներդրումային և արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Վլադիսլավ Օվչինսկու, ԵԱՏՄ երկրները շարունակում են մնալ Մոսկվայի կարևորագույն տնտեսական գործընկերները։

«ԵԱՏՄ երկրների հետ Մոսկվայի արտաքին առևտրի շրջանառությունը 2021-ին կազմել է $24․ 96 մլրդ։ Դա 41․2%-ով ավելի է, քան 2020-ին։ Մոսկվայի արտահանումը ԵԱՏՄ երկրներ ավելացել է 49%-ով, ներմուծումը ՀՀ-ից, Ղրղզստանից, Բելառուսից և Ղազախստանից աճել է 27․7%-ով»,-ասել է Օվչինսկին։

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---