ՄԹ-ում ՀՀ դեսպանը Համայնքների պալատի խոսնակի հետ խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից

ՄԹ-ում ՀՀ դեսպանը Համայնքների պալատի խոսնակի հետ խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը Միացյալ Թագավորության խորհրդարանում Համայնքների պալատի խոսնակ սըր Լինդսի Հոյլի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին:

Համայնքների պալատի խոսնակը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, տեղեկացնում է ՄԹ-ում ՀՀ դեսպանությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բրիտանական միջխորհրդարանական հարաբերություններին՝ կարևորելով երկկողմ համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը:

Դեսպան Ներսեսյանը հիշատակել է Մեծ Բրիտանիա-Հայաստան խորհրդարանական համակուսակցական խմբի վերջերս Երևան կատարած այցը պատգամավոր Թիմ Լոթընի գլխավորությամբ։ Նա նշել է, որ այցը հաջողված էր ոչ միայն հայ-բրիտանական բարեկամական կապերի վերահաստատման, այլև միջխորհրդարանական երկխոսության խորացման և ընդլայնման համար։

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը:

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---