4 ապրիլի 2009 - 16:11 AMT
Հայաստանի բանկային համակարգում պասիվություն չի լինելու
Վերջին մի քանի ամիսների ընթացքում բանկային ակտիվության որոշակի անկում է նկատվում, մասնավորապես` կոմբանկերի կողմից հատկացվող սպառողական վարկերի ծավալների անկումը: Որպեսզի առավել հստակ հետեւել իրադրությանը ներքին բանկային շուկայում, Հայաստանի ԿԲ ամեն շաբաթ անցկացնում է մոնիտորինգ եւ հրապարակում ստացված տվյալները: «ԿԲ ամեն շաբաթ անցկացնում է մոնիտորինգ եւ հրապարակում ստացված տվյալները, որպեսզի արձանագրի կոմբանկերի կողմից հատկացվող դրամով եւ ԱՄՆ դոլարով վարկերի քանակը»,- լրագրողներին հաղորդել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Կենտրոնական բանկի պաշտոնական տվայլների համաձայն, մարտի 23-29 ժամանակամիջոցում կոմբանկերի կողմից հատկացվող դրամական վարկերի ծավալը կազմել է 6,1 մլրդ դրամ, դոլարային` 12,8 մլն ԱՄՆ դոլար:

Ինչպես հաղորդել է Ջավադյանը, մոտ ապագայում ԿԲ կոմբանկերին նոր վարկային ծրագիր կտրամադրի, քանի որ ընդհանուր առմամբ վարկավորման ծավալներն այնքան էլ զգալիորեն չեն կրճատվել: ԿԲ ղեկավարն ասել է, որ բանկերին անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ հատկացնել դրամով, որպեսզի նրանք կարողանան խուսափել այլ տարադրամով վարկերի տրամադրման հետ կապված ռիսկերից եւ դրանք հաճախորդներին չկապեն:

«Վարկերի պահանջարկը բարձր է, հատկապես` դրամական վարկերի»,- ասել է նա: Ջավադյանը նշել է, որ ԿԲ եւ ՀԲ գնահատականներով, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը կազմում է մոտ 250 մլն ԱՄՆ դոլար, իսկ սպառողական վարկը` 150 մլրդ դրամ: «Ամբողջ աշխարհում ամենազգայունը սպառողական վարկերն են, հատկապես համաշխարհային ճգնաժամի պայմաններում, որոնք իրենց հերթին հանգեցնում են սպառողական պահանջարկի եւ, առհասարակ, տնտեսության անկմանը»,- ավելացրել է Կենտրոնական բանկի ղեկավարը:

Արթուր Ջավադյանը ասել է, որ բանկային համակարգում պասիվություն չի լինելու, քանի որ բանկերն իրենք էլ շահագրգռված են սպառողական վարկերի հատկացման գործում: Այդ ենթատեքստում նա պարզաբանել է, որ սպառողական վարկերն ամենաեկամտաբերն են իրենց հասանելիության եւ ոչ մեծ ռիսկերի շնորհիվ, քանի որ մի կողմից չափերը մեծ չեն, մյուս կողմից կա մոնիտորինգի եւ հսկողության հետ կապված փոքր բարդություն: