Երեւանում մեկնարկում է Գերոնտի Թալալյանի անվ. թավջութակի Երկրորդ հանրապետական փառատոնը 4 ապրիլի 2009 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Երեւանում մեկնարկում է Գերոնտի Թալալյանի անվ. թավջութակի Հանրապետական փառատոնը: Թվով երկրորդ հանրապետական փառատոնի նպատակն է` բարձրացնել բնակչության հետաքրքրությունը թավջութակի նվագի հանդեպ: Այդ նպատակով առաջիկ 12 համերգներից երեքը տեղի կունենան Չարենցավանում, Աբովյանում, Վանաձորում, ինչպես նաեւ համերգ է ծրագրված Ստեփանակերտում: Փառատոնի շրջանակներում Արամ Թալալյանը վարպետության դասեր կանցկացնի թավջութակի դասի աշակերտների եւ ուսանողների համար:«Հայաստանի մարզերում այսօր ձեւավորվել է բավական ծանր իրադրությունը: Կոտայքի միայն երկու երաժշտական դպրոցներում կան թավջութակի դասընթացներ, երկրի մնացած մարզերում թավջութակի դասընթացներ ընդհանրապես չկան: Ու եւս երկու պատանիներ թավջութակի դասընթացների են հաճախում Ստեփանակերտում»,- ասել է Արամ Թալալյանը: Նա նաեւ ավելացրել է, որ անցյալ տարվա փառատոնին մասնակցող չորս հայ թավջութակահարներ ավելի ուշ Ռիգայում, Լեյպցիգում, Մինսկում եւ Մոսկվայում դափնեկիրների կոչման արժանացան միջազգային մրցույթներում: Իսկ մի հայ թավջութակահար ուսման ընդունվեց Լոս-Անջելեսի կոնսերվատորիա: Ի տարբերություն թավջութակի առաջին Հանրապետական փառատոնի, այս տարի հիմնական մասնակիցները լինելու են Հայաստանի 22 երաժիշտներ, որոնց կատարմամբ կնչեն Կոմիտասի, Կլենգելի, Բախի, Շումանի եւ այլ երգահանների ստեղծագործությունները: Փառատոնը կշարունակվի մինչեւ հունիսի 26: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |